,,ՄԱՍԻՍԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 02-Ի N05 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ին թիվ 1910-Ն որոշման պահանջները Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1․Սահմանել ,,Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց համայնքի բյուջե գանձվող վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը․
ա/փաստաթղթերի ձևակերպում և գերեզմանի վկայականի տրամադրում՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ,
բ/ գերեզմանափոսի փորում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
2․Սահմանել գերեզմանատեղի վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի 1 քմ համար վճար՝ 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։
3․ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի հունիսի 02-ի ,,,,Բնակչության հատուկ սպասարկում,, ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը հաստատելու մասին,, N05 որոշումը։ |