Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 289 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի գրությունը՝ /մտից ՝ 18.07․2024թ. N 10044/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Մասիս քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-003-0717-0013 կադաստրային ծածկագրով 0,01898 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
|