Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,  3-րդ  մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ հավաքած թվով 3 ծրագրերի /1․Նոր Խարբերդի մշակույթի տան հարակից այգում Սիրո պուրակի ստեղծում շատրվաններով և Արցախի Սիրո պուրակի ձեռքերի նմանակով՝ 50,0մլն դրամ նախնական արժեքով, 2․Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի հարակից այգու բարեկարգում, խաղերի տեղադրում՝ 30,0մլն դրամ նախնական արժեքով, 3․Այնթապի մսուր-մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգում՝ 20,0 մլն դրամ նախնական արժեքով/ իրականացման համար  բյուջեում  լրացուցիչ գումար նախատեսելու մասին՝  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 24-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈԻՄ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 61-Ն որոշման 1-ին կետը լրացնել հատևյալ պարբերությամբ․  <<Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում որպես ֆինանսավորման մասնաբաժին նախատեսված միջոցներից նախագծանախահաշվային փաստաթղթերի,  շինարարական  աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման համար յուրաքանչյուր ծրագրի 32 տոկոսը գերազանցող  գումարի ֆինանսավորումը իրականացնել համայնքի բյուջեից>>։ 
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 13-ի N345-Ն,   2025 թվականի մարտի 25-ի N61-Ն որոշումներում և սույն որոշման մեջ  << N345-Ն>>,  <<N61-Ն>> թվերը փոխարինել << N345-Ա>>,  <<N61-Ա>> թվերով։ 
3. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:  |