1. 2025թ. հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել քաղաքացի «Թրիպլ Մայնինգ» ՍՊ ընկերության տնօրեն Մ․Հովհաննիսյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Մ․Հովհաննիսյանը հայտնել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի Ռանչպարի ԱԿԽ հանքավայրի Հարավ-արևմտյան տեղամասում ցանկանում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «Թրիպլ Մայնինգ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Ռանչպար, 5-րդ փողոց, տուն 8։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզ, Մասիս համայնք, Ռանչպար բնակավայր, Ռանչպարի ԱԿԽ հանքավայրի Հարավ-արևմտյան տեղամասում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11։00-ին, Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: