Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և ,,ՀՀ Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2022 թվականի համախմբված բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 4 787 773 350 դրամ:
2) ծախսերի գծով՝ 4 787 773 350 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2022 թվականի  բյուջեի վարչական մասը՝
1) եկամուտների գծով՝ 3 197 228 850 դրամ:
2) ծախսերի գծով՝ 3 197 228 850 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 521 723 000 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային  մասի ծախսերին 400.0 միլիոն դրամ:

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2022 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) մուտքերի գծով՝ 1 590 544 500  դրամ:
2) ծախսերի գծով՝ 1 590 544 500 դրամ:
4. Հաստատել  հատված 1-ով նախատեսված 2022 թվականի համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1:
5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2022 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2:
6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2022 թվականի  համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3:
7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2022 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով:
9. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(6.36 Մբ) Բյուջե հակիրճ
(3.99 Մբ) հավելված 1
(3.52 Մբ) Հավելված 2
(3.81 Մբ) Հավելված 3
(7.00 Մբ) Հավելված 4
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner