Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Ալվարդ Սայադյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս 3-րդ թաղամաս, 4/9 հասցեում գտնվող շինությունը՝ ծածկ (մակերեսը՝ 38․4քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00384 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0074-0055) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Ալվարդ Մուշեղի Սայադյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 680487 (վեց հարյուր ութսուն հազար չորս հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 170566 ( հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ:
4. Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |