Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․  
  
   1․ Սահմանել Մասիս համայնքի կամավոր խնդիրները և կամավոր խնդիրների լուծման նպատակով Մասիս համայնքի ղեկավարի սեփական լիազորությունների իրականացման կարգը համաձայն հավելված 1-ի։  
 2․ Հաստատել համայնքի կամավոր խնդիրների լուծման և Մասիս համայնքի ղեկավարի կողմից սեփական լիազորությունների իրականացման  նպատակով մշակույթի, սպորտի և արտադպրոցական դաստիարակության բնագավառներում հաջողություններ ձեռք բերած անձանց խրախուսման չափերը՝ համաձայն հավելված 2-ի։ 
 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ 
  
  
  
       |