Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մասիս համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 1 277 971 860․60 դրամը և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 317 378 108․90 դրամը ուղղել 2025 թվականի Մասիս համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերին համաձայն հավելված 5-ի /հատված 4 և 5/:
2. 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասի մուտքերը և ծախսերն ավելացնել 1 595 349 969 դրամ 50 լումայով:
3. Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 370-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։