Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
Տրամադրել նախնական համաձայնություն՝ «ՄԱՔՈՒՐ ՀԱՏԻԿ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով Մասիս համայնքի Սիս բնակավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու համար։ |