Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 284
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2000-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2023 թվականի N 2000-Ա

ԳԱՐԻԿ ԽԱՉԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի  1-ին մասի  պահանջով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  03.03.2023թ. N1590 ծանուցումը լսումներին  հրավիրվելու մասին  / պատշաճ ծանուցվել է 17.03.2023թ, առձեռն/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /24.03.2023թ. N98 արձանագրություն/ առաջարկը,  Գարիկ Խաչիկի Դավթյանի  կողմից Մասիս համայնք  գ․Այնթապում  03-012-298-008 կադաստրային ծածկագրով գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը ոչ նպատակային օգտագործելու համար որոշում եմ՝

1.Գարիկ Խաչիկի Դավթյանի նկատմամբ / ծնված՝ 19.02.1972թ. նույնականացման քարտ՝ 006537187, տրված՝ 31.05.2017թ-ին 044-ի կողմից, բնակվում է Մասիս համայնք գ․Այնթապ 14-րդ փողոց տուն 14 / նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000/ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել  Մասիսի  համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին: 

3. Վարչական իրավախախտում կատարողի կողմից  տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`     
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner