Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և ընդառաջելով Գասպար Գասպարյանի (27․02.2025թ․ մտից N2200) դիմումին․ որոշում եմ`
1․ Գասպար Սիմոնի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Զորակ, Գ․ Չաուշի փողոց, 3-րդ նրբանցք, 8/1 հասցեում գտնվող՝ ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի 03-044-0008-0010-001 ծածկագրով բնակելի նպատակային նշանակության անասնաշենքի գործառնական նշանակությունը փոխել բնակելի տան։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։