Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջները և որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Հանրապետության փողոց, թիվ 2/6 /ծածկագիր` 03-003-0128-0618/ հասցեով 0,0001 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքը կառուցապատման իրավունքով արտամրցութային կարգով 50 տարի ժամկետով տրամադրել ԱՁ Ռաֆայել Գեղամյանին:
2. Տարեկան վարձավճար սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: