Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Սայաթ Նովա բնակավայր Շ․ Սերոբյան փողոց, 32 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-082-0121-0085 կադաստրային ծածկագրով, 0.07127 հա մակերեսով հողամասը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով։ Մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, ընդհանուր 870207 ՀՀ դրամ (1 քմ- ը 1221 ՀՀ դրամ)։
|