Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Հովհաննես Քաղքցյանի դիմումը՝ /մտից ՝ 19.10.2022թ. N 5050/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրում գտնվող Հովհաննես Քաղքցյանին սեփականության իրավունքով պատկանող 03-056-0021-0013 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1236 հա, 03-056-0021-0012 կադաստրային ծածկագիրը կրող, 0.07 հա, 03-056-0021-0011 կադաստրային ծածկագիրը կրող, 0.29 հա, մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։