Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը և Մասիսի համայնքապետարանի ԿՍՄԵԱ բաժնի պետ՝ Տիգրան Բաբախանյանի 20․08․2024թվականի թիվ 13374 զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է 1․Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 225-Ա որոշման 27-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածը կցվում է/։
2․Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N170-Ա որոշման 27-րդ հավելվածը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |