Ղեկավարվելով ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արա Վազգենի Աղջոյանի դիմումը, ,,Վաս-Գրուպ,, ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Գևորգյանի գրությունը, Մասիս քաղաքային համայնքում 08.05.2019թ. կայացած հանրային լսումների վերաբերյալ արձանագրությունը Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն ,,Վաս-Գրուպ,, ՍՊ ընկերությանը սահմանված կարգով իրականացնելու Մասիսի ԱԿԽ (ավազակոպճային խարնուրդ) երևակումում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ /Արա Վազգենի Աղջոյանին սեփականության իրավունքով պատկանող 1.17988 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի, կադաստրային ծածկագիր՝ 03-003-0356-0007, սեփականության վկայական 21062013-03-0041/: