Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Լյովա Բադալյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.  1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, ք․ Մասիս Ազատամարտիկների փողոց  11/13 հասցեում գտնվող ավտոտնակը  (մակերեսը՝ 27,3քմ)  և  սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00273 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0137-0807) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Լյովա Վահրիճի Բադալյանին: 
2․ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 122000 (հարյուր քսաներկու  հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ: 
3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 54000 (հիսունչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:  
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:  
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:  |