Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Արսեն Յուզբաշյանի դիմումը /24.12.2024թ. դիմում 17373/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող Արսեն Ռուսլանի Յուզբաշյանին սեփականության իրավունքով պատկանող 03-003-0273-0014, 03-003-0691-0004, 03-003-0273-0017 կադաստրային ծածկագիրը կրող, համապատասխանաբար 0,24 հա, 0,05598 հա, 0,05665 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային, վարելահող և այլ հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ չրանոց կառուցելու նպատակով։ |