Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 38-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի N 201-Ա որոշման 1-ին կետում գրառված «արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով» բառերը փոխարինել «գյուղարտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկան վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով» բառերով։
2․ Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 05 -ի N 251-Ա որոշումը։ |