Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 0.65մ3 տարողությամբ 35 հատ աղբարկղները /Ձեռք բերման տարեթիվը՝ 2010թվական, 2018թ. մարտի 26-ի վերագնահատումից հետո ընդհանուր արժեքը 0 ՀՀ դրամ/ անժամկետ, անհատույց օգտագործման հանձնել ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ին:
2.Աղբարկղների ընթացիկ նորոգումը կատարվելու է ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ի կողմից:
3.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոց ԶԻԼ մոդելի /շարժիչ N 70287162, հենասարք N 43336273496034, թողարկման տարեթիվը 2008թ, հաշվառման համարանիշը 985UL27, վկայագիրը ՍՖ 014539, ԱՄՏ-ի տեսակը՝ հատուկ, թափքը N 43336070061582, գույնը՝ մոխրակապույտ/ աղբատար ավտոմեքենան / 2018 մարտի 26-ի վերագնահատումից հետո ընդհանուր արժեքը 0 ՀՀ դրամ / անժամկետ, անհատույց օգտագործման հանձնել ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ին:
4.Մեքենայի տեխսպասարկման և ապահովագրական ծախսերը կատարվելու է ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ի կողմից:
5. Հանձնված գույքերը հաշվառել ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ի գույքացուցակում և արտացոլել հաշվեկռում առանց սեփականության իրավունքի: