Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2. ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 17-ի ,,,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ,,ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ,ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 122-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 107-Ա որոշումը:
3. Սույն որոշման հավելվածը կիրառել 2022 թվականի մարտի 01-ից: |