Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Նորայր Ստեփանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս թիվ 15/11 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 28.1 ք.մ., ներքին մակերեսը՝ 23.6 ք.մ.) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00281 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0586) ուղղակի վաճառքով օտարել Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամաս 15-րդ շենքի 5 բնակարանի բնակիչ Նորայր Գևորգի Ստեփանյանին: 2. Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 59010 (հիսունինը հազար տասը) ՀՀ դրամ (1 ք.մ.-ի արժեքը՝ 2100 (երկու հազար հարյուր) ՀՀ դրամ): 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 82614 (ութսուներկու հազար վեց հարյուր տասնչորս) ՀՀ դրամ(1 ք.մ.-ի արժեքը՝ 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ): |