Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Սուրիկ Ղուկասյանի դիմումը /16.06.2025թ. հայտ 6497/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Արբաթ  բնակավայրում գտնվող Սուրիկ Խաչիկի  Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող 03-017-0134-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 0․4842 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային,  վարելահող հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային  տնտեսություն կառուցելու նպատակով։  |