|  Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
  1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք  Նոր Կյուրին 1-ին փողոց 13/6 հողամաս  հասցեում գտնվող 0,31662 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը  /պետական գրանցման վկայական N 02082024-03-0087/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետության  կառավարությանը՝ դպրոց կառուցելու նպատակով:    |