1. 2025թ. հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել քաղաքացի «Հելլա Սիստեմս» ՍՊ ընկերության տնօրեն Արայիկ Աղաբաբյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Ա․Աղաբաբյանը հայտնել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 03-081-0137-0017 կադաստրային ծածկագրով հողամասում նախատեսում է կառուցել «Ջարդիչ Տեսակավորող Կայան», որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «Հելլա Սիստեմս» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Տերյան փողոց, 79 տուն։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Ռանչպար, 03-081-0137-0017 կադաստրային ծածկագրով հողամաս հասցեում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: