Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 334-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2023 թվականի N 334-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և ,,ՀՀ Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի համախմբված բյուջեն՝

1) եկամուտների գծով՝  9 053 929 990 դրամ:
2) ծախսերի գծով՝   9 053 929 990 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի  բյուջեի վարչական մասը՝
1) եկամուտների գծով՝ 4 915 625 800 դրամ:
2) ծախսերի գծով՝ 4 915 625 800 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 1 061 910 900 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային  մասի ծախսերին 900 000 000 դրամ:

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) մուտքերի գծով՝    4 138 304 190 դրամ:
2) ծախսերի գծով՝    4 138 304 190 դրամ:
4. Հաստատել  հատված 1-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1:
5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2:
6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2024 թվականի  համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3:
7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով:
9. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -21

ԱՀԱՐՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆԻ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(136.37 Կբ) ուղերձ
(451.04 Կբ) հիմնավորում
(3.28 Մբ) հավելված 1
(2.52 Մբ) հավելված 2
(2.53 Մբ) հավելված 3
(5.68 Մբ) հավելված 4
(88.32 Կբ) որոշում
(86.17 Կբ) որոշում-2
(85.94 Կբ) որոշում-3
(86.54 Կբ) որոշում-4
(87.75 Կբ) որոշում-5
(87.82 Կբ) որոշում-6
(752.76 Կբ) որոշում
(87.42 Կբ) որոշում-7
(88.15 Կբ) որոշում-8
(88.19 Կբ) որոշում-9
(87.94 Կբ) որոշում-10
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner