Այսօր` դեկտեմբերի 28-ին, Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը հյուրընկալեց մարզական և մշակութային ասպարեզներում ակնառու հաջողությունների հասած մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Հանդիպման ընթացքում պրն. Համբարձումյանը շնորհավորեց ներկաներին գրանցած բարձր արդյունքների համար և շնորհակալություն հայտնեց տարբեր մրցույթներում ու փառատոններում լավագույնս ներկայանալու և Մասիս քաղաքի պատիվը բարձր պահելու համար: Նա շնորհավորեց ՀՀ <<Տարվա 10 լավագույն մարզիկներ>> - ի ցանկում ընգգրկված հեծանվասպորտի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, մասիսցի Էդգար Ստեփանյանին: Քաղաքապետի պատվավոր հյուրն էր նաև 2017 թվականի շախմատի պատանիների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով նույնպես անմասն չմնաց խրախուսանքից: Քաղաքապետի կողմից լավագույններն արժանացան պատվոգրերի, արժեքավոր նվերների և դրամական պարգևների: Վերջում, մարզիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին սաներին ոգևորելու համար և նշեցին,որ նման ուշադրության արդյունքում մասիսցիները դեռ շատ անգամներ կփայլեն տարբեր հարթակներում: |