Armenian Info Տեղեկատվական Պորտալը 2017 թվականն ամփոփելու նպատակով սոցիալական հարցումներ անցկացրեց Արարատի մարզում, որի արդյունքում պարզվեց, որ 2017 թվականին իր աշխատասիրության և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վաստակել է ժողովրդի վստահությունն ու սերը : Տեսնելով Մասիսի այսօրը՝ պարզ է դառնում , որ երիտասարդ քաղաքապետը ջանք ու եռանդ չի խնայում՝ քաղաքում բարեփոխումներ իրականացնելու համար:
Մասիսցիները փաստում են, որ նա սրտացավ է՝ ցանկացած քաղաքացու հանդեպ. բոլորին լսում է, հաճախակի է կազմակերպում հանդիպումներ բնակիչների հետ և օգնում նրանց, ովքեր իրոք օգնության կարիք ունեն: Հարցվածների մի զգալի մասը, Արարատի մարզում որպես տարվա լավագույն քաղաքապետ նշեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի անունը : Մասիս քաղաքի բնակիչները նշեցին նաև, որ քաղաքի զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման և քաղաքի հանդեպ դրսևորած անմնացորդ սիրո շնորհիվ, հիրավի արժանի է այս գնահատանքին: |