Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Վարսենիկ Խաչատրյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.  1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս Հանրապետության փողոց, 5/2 հասցեում գտնվող հասարակական սպասարկման շինությունը (մակերեսը՝ 33․40քմ)  և  սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00347 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0946) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Վարսենիկ Թուրինջի Խաչատրյանին: 
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 696190 (վեց հարյուր իննսունվեց հազար  հարյուր իննսուն) ՀՀ դրամ: 
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 237151 (երկու հարյուր երեսունյոթ հազար  հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ: 
4. Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին  հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:  
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:  |