Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Արմեն Ղալեչյանի դիմումը /մտից ՝ 17․06․2025թ. թիվ 6567/` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք Սայաթ Նովա, Սայաթ Նովայի փողոց 30 հողամաս հասցեում գտնվող 0,0428 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-082-0028-0013, սեփականության իրավունքի վկայական N 02122024-03-0039/, որը սահմանակից է Արմեն Աշոտի Ղալեչյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-082-0028-0011/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արմեն Աշոտի Ղալեչյանին ։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 523000 /հինգ հարյուր քսաներեք հազար / Հայաստանի Հանրապետության դրամ, /1 քմ-ի կադաստրային արժեքը 1221/: |