Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 156
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 հուլիսի 2025 թվականի N 156

ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

1. 2025թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «Մերի Ֆիշ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Փայտյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ ՀՓայտյանը հայտնել է, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի Մարմարաշեն բնակավայրում նախատեսում է իրականացնել տեխնիկայի և բեռնատարների տեխսպասարկման սրահների կառուցում, որի համար ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։

2. «Մերի Ֆիշ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն, Երևան-Մեղրի մայրուղի 14/1։ Տեխնիկայի և բեռնատարների տեխսպասարկման սրահների կառուցման  աշխատանքները կատարվելու են Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն, Երևան-Մեղրի մայրուղի 14/1 հասցեի հողամասում /կադաստրային ծածկագիր 03-058-0231-0015/։

3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի օգոստոսի 5-ին, ժամը         12։00-ին՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Մարմարաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։ 

- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։

- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլփոստ karen.tadevosyan1975@mail.ru/:

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner