Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Մերուժան Վարդանյանի խնդրանքին /մտից մատյան՝ 02.02.2022թ. N 319/ Մասիս  համայնքի ավագանին որոշում է․   1.Մերուժան Յուրիի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Այնթապ գյուղում գտնվող  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի՝ 0.32 հա հողամասում /ծածկագիր՝ 03-012-0322-0005/ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։  |