Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հակոբ Բադալյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հակոբ Բադալյանի կողմից 2009 թվականին քսանհինգ տարի ժամկետով վարձակալած Մասիս համայնքի Հովտաշատ գյուղում գտնվող 1,76967 հա, ծածկագիր՝ 03-054-0291-0001, գյուղատնտեսական վարելահող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող` Հակոբ Բադալյանի կողմից վարձակալած Մասիս համայնքի Հովտաշատ գյուղում գտնվող 1,76967 հա, ծածկագիր՝ 03-054-0291-0001, վկայական N23052022-03-0001, 5-րդ կարգի գյուղատնտեսական վարելահողը գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 1756398/մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն վեց հազար երեք հարյուր իննսուն ութ / ՀՀ դրամի չափով ուղղակի վաճառքով կառուցապատման նպատակով օտարել Հակոբ Բադալյանին ։
|