Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1․2․ կետով, հիմք ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի 2022 թվականի օգոստոսի 11-ի գրությունը ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնք, գ․ Հովտաշատ Ս․ Շահումյան փողոց 1-ին փակուղի 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,2311 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-054-0024-0072/ սեփականության իրավունքով անհատույց մեկ տարվա ընթացքում տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:
|