Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 31.03.2021թ. թիվ 2-3 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Մասիս համայնքի Խաչփար բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը (գոտևորման նախագիծը) /էլեկտրոնային կրիչի/ :
2. Գլխավոր հատակագծով սահմանված` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի պահանջի ապահովման պայմանով և հավելվածի «Հողերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններ (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան)» գծագրին (Այսուհետ` Գծագիր) և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան, համաձայն հավելվածի։
3. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներն` ըստ սահմանված հերթականության և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |