Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 412
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 288-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյանի դիմումը /մտից ՝ 21.08.2024թ. թիվ 11450/` Հայաստանի Հանարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․

1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Հրանտ Վարդանյան փողոց  4/6  հասցեում գտնվող 0,932 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասը, որը սահմանակից է <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ըկերությանը  սեփականության իրավունքով պատկանող  /ծածկագիր՝ 03-003-0296-0507/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

    2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 11400000 /տասնմեկ միլիոն չորս հարյուր հազար /  Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քմ-ի արժեքը  1221 դրամ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                       
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner