Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի Կրթություն, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետի 09․06․2025 թվականի թիվ 8028 զեկուցագիրը, Հայաստանի Շոտոկան Մարտարվեստի Ազգային Ֆեդերացիայի նախագահի 23.05.2025թվականի տեղեկանքը և համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել Վրաստանի հանրապետության Բաթումի քաղաք մեկնելու նպատակով՝ կարատեի միջազգային մրցաշարի մասնակցության համար թվով 12 մարզիկի և մեկ մարզչի Մասիս համայնքի 2025 թվականի բյուջեում ,,Հանգստի և սպորտի ծառայություններ,, գործառական դասակարգման <<Սպորտային նպաստներ>> հոդվածով նախատեսված միջոցներից հատկացնել Հայաստանի Շոտոկան Մարտարվեստի Ազգային Ֆեդերացիայի hասարակական կազմակերպությանը 1.820.000 (մեկ միլիոն ութ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ (հաշվեհամար՝ 24128026108200)։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու հաջորդող օրվանից: |