,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանի 21.04.2022թ. N220 զեկուցագիրը և ելնելով ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հնչյունային տեխնիկայի սպասարկողի հաստիք ավելացնելու անհրաժեշտությունից Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N15-Ա հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածը կցվում է/: 2. Սույն որոշման հավելվածը կիրառել 2022 թվական հունիսի 01-ից: |