Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և ,,ՀՀ Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի համախմբված բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 9 053 929 990 դրամ: 2) ծախսերի գծով՝ 9 053 929 990 դրամ: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասը՝ 1) եկամուտների գծով՝ 4 915 625 800 դրամ: 2) ծախսերի գծով՝ 4 915 625 800 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 1 061 910 900 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային մասի ծախսերին 900 000 000 դրամ:
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝ 1) մուտքերի գծով՝ 4 138 304 190 դրամ: 2) ծախսերի գծով՝ 4 138 304 190 դրամ: 4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի: 5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի: 6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի: 7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի: 8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |