Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ին թիվ 1910-Ն որոշման պահանջները Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1․Սահմանել ,,Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց համայնքի բյուջե գանձվող վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը․
ա/փաստաթղթերի ձևակերպում և գերեզմանի վկայականի տրամադրում՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ,
բ/ գերեզմանափոսի փորում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
2․Սահմանել գերեզմանատեղի վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի 1 քմ համար վճար՝ 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։
3․ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի հունիսի 02-ի ,,,,Բնակչության հատուկ սպասարկում,, ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը հաստատելու մասին,, N05 որոշումը։