Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով, հաշվի առնելով Մասիս քաղաքային համայնքի ,,Բնակչության հատուկ սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Ա.Ռ.Հայրապետյանի զեկուցագիրը /մտից մատյանի՝ 29.01.2018թ. N13/, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Խաչիկ Խաչատրյանի զեկուցագիրը՝ /մտից մատյանի՝ 09.02.2018թ. N29/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Բնակչության հատուկ սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, դրուքաչափերը և աշխատողների քանակը համաձայն հավելված 1-ի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 10-ի ,,Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Բնակչության հատուկ սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը հաստատելու մասին,, N 87-Ա որոշումը: |