Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, ,,Աշխարհագրական անվանումների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանի 13.12.2018թ. գրությունը և ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցի վերջնամասից ուղիղ գծով մինչև 10-րդ փողոցի վերջնամասն անվանակոչել Ֆրանկոֆոնիայի փողոց:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |