Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասերը տրամադրել վարձակալության մրցութային կարգով․
<<1>> Մասիս համայնքի Նիզամի բնակավայրում գտնվող 03-064-0140-0017 կադաստրային ծածկագրով, 0.04185 հա գյուղատնտեսական նպատակային վաելահող հողատեսքի հողամասը /վկայական N 03072024-03-0120/, մրցույթի մեկնարկային գին սահմանել 50000 /հիսուն հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,
<<2>> Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի Գետաշեն թաղամասի 4-րդ փողոց 32 հողամաս հասցեում գտնվող 03-052-0015-0038 կադաստրային ծածկագրով, 0․23979 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /վկայական N 07052024-03-0066/, մրցույթի մեկնարկային գին սահմանել 100000 /հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
<<3>> Մասիս համայնքի Մասիս քաղաք 3-րդ թաղամաս 15/21 հողամաս հասցեում գտնվող 03-003-0803-0002, 03-003-0073-0148 կադաստրային ծածկագրերով, 0․01793 հա , 0,00394 հա բնակավայրերի նպատակային, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական N 16042014-03-0040/, մրցույթի մեկնարկային գին սահմանել 40000 /քառասուն հազար/Հայաստանի Հանրապետության դրամ, |