,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մասիսի քաղաքային համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացման հանձնաժողովների կազմում անդամներ որոշել՝ ա/Արման Ղազարյանին - Մասիս քաղաքային համայնքի ավագանու անդամ, բ/Ռուբեն Աթանեսյանին - Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ : |