Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ,,Արխիվային գործի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Միավորված նախկին 26 համայնքապետարանների /բացառությամբ Մասիս քաղաքային համայնքի/ համայնքային սեփականություն համարվող առկա ամբողջ արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության՝ Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի Մասիսի ներկայացուցչությանը:
|