Մասիս խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, համայնքի ղեկավարը մինչև համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ։
2025 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, հրավիրում ենք Մասիսի համայնքապետարան՝ մասնակցելու Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության հանրային բաց քննարկմանը։
Հասցե՝ Արարատի մարզ, Ք. Մասիս
Կենտրոնական հրապարակ 4
Հեռախոս` 0236-4-30-40
Էլ. փոստ` masismer@mail.ru