Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ հավանություն «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի անդամակցության հայտին և ծրագրին մասնակցելու համար առաջարկել համայնքի ղեկավարին դիմել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանյան գրասենյակ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |