Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 
  1. Տալ հավանություն «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի անդամակցության հայտին և ծրագրին մասնակցելու համար առաջարկել համայնքի ղեկավարին դիմել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանյան գրասենյակ։ 
2. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:  |