Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 226-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2022 թվականի N 226-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 04-Ի ԹԻՎ 05-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի, 28-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ մասի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի ավագանին որոշում է․

1․ Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից հավելվածի։
2․ Սահմանել և հաստատել հավելավճար․
ա/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 համայնքներում/ քաղաքական, հայեցողական, վարչական պաշտոններում աշխատած առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝  դրույքաչափի 0,6 տոկոսի չափով,
բ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքապետարանում /ներառյալ միավորված 26 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի  համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով
գ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի /ներառյալ միավորված 26 համայնքներում/  տեխնիկական սպասարկման անձնակազմում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի  համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 համայնքներում/  աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով։
3․ Ուժը կորցրած ճանաչել 2022 թվականի ՀՈՒՆՎԱՐԻ 04-ի ,,ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 131-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, թիվ 05-Ա որոշումը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից։


Կողմ -16

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.78 Մբ) հավելված
(68.90 Կբ) որոշում
(114.17 Կբ) որոշում-2
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner