Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով, 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերով, 142.3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 70-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 75-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը՝ որով վաղաժամկետ դադարեցվել է Դավիթ Համբարձումյանի ավագանու անդամի լիազորությունները Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արարատիմարզի Մասիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու օր սահմանել 2025 թվականի նոյեմբերի 17-ը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |